ԵԱՀԿ պատվիրակության անդամները պատրաստ են փորձագիտական աջակցություն ցուցաբերել. Հանդիպում Հայաստանի ԱԽ-ում
Անվտանգության խորհրդի գրասենյակում, այսօր՝ փետրվարի 11-ին, տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում ԵԱՀԿ պատվիրակության հետ, որի ընթացքում քննարկվեցին Հայաստանի Հանրապետության անվտանգության ոլորտի ժողովրդավարական վերահսկողությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:
ՀՀ Անվտանգության Խորհրդի քարտուղարի գրասենյակից հայտնում են, որ ողջունելով ներկաներին՝ ԱԽ քարտուղարի խորհրդական Ա. Մարգարյանը ներկայացրեց Անվտանգության խորհրդի եւ ԱԽ գրասենյակի կառուցվածքն ու գործառույթները՝ այդ համատեքստում ընդգծելով անվտանգության քաղաքականության մշակման գործընթացում քաղաքացիական հասարակության ներգրավվածության կարեւորությանը:
Անդրադարձ կատարվեց ԱԽ գրասենյակի եւ հասարակական կազմակերպությունների միջեւ համագործակցության փորձին ու զարգացման հնարավորություններին:
ԵԱՀԿ պատվիրակության անդամները պատրաստակամություն հայտնեցին անվտանգության ոլորտում քաղաքացիական հասարակության ներգրավվածությանը միտված գործընթացներում փորձագիտական աջակցություն ցուցաբերելու հարցում: