Վրաերթի հետևանքով 20-ամյա քաղաքացի է մահացել
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ փետրվարի 6-ին`ժամը 09.45-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Իսակովի պողոտայում վրաերթի էր ենթարկել 20-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Փետրվարի 9-ին`ժամը 12.10-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ նույն օրը` ժամը 11.55-ին, 1999 թ. ծնված Լուսինե Խուդոյանը, վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով, մահացել է:
Քննությունը շարունակվում է: