Վրաստանում ուրիշի անձնական կյանքը պատկերող տեսանյութերը սոցցանցում տարածելու մեջ մեղադրվող անձը ծանր հանցագործության մեղադրանքով ձերբակալված է ՀՀ-ում
Facebook-ի ղեկաավրության հետ համագործակցության արդյունքում Վրաստանի
իրավապահները բացահայտել են խորհրդարանի Իրավական հարցերով հանձնաժողովի
նախկին նախագահ Էկա Բեսելիայի անձնական կյանքին վերաբերող տեսանյութերի
հրապարակման հեղինակին: Նա ներկա դրությամբ սպանության մեղադրանքով պատիժ է կրում ՀՀ բանտերից մեկում: Այս մասին տեղեկացնում է Վրաստանի ՆԳՆ կայքը:
Ըստ այդմ՝ հունվարի 28-ին սկսած հետաքննության արդյունքում պարզվել է, որ ոմն “Buba Lomtatidze”-ն հունվար ամսին իր Facebook-յան էջում մի քանի անգամ ներբեռնել է ուրիշի անձնական կյանքը պատկերող տեսանյութեր:
Աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ կասկածյալը կնոջ հետ միասին Վրաստանի սահմանը հատել է 2016թ․-ի նոյեմբերին: Հայ և վրացի իրավապահները համագործակցության հիմունքներով համատեղ խուզարկություն են իրականացրել
կասկածյալի բանտախցում: Իրավապահները առգրավել են կասկածյալի «Սամսունգ»
մոդելի բջջային հեռախոսը:
Վրաստանի իրավապահները տվյալ գործի բացահայտման ուղղությամբ համագործակցում են հայ գործընկերների հետ՝ լրացուցիչ ապացույցներ հայթայթելու նպատակով: Նշենք, որ նախորդ շաբաթ օպերատիվ գործողությունների արդյունքոււմ վրացի իրավապահները անձնական կյանքի վերաբերող կադրեր տարածելու մեղադրանքով ձերբակալել էին 17 անձանց, այդ թվում՝«YouTube»-ում տեսանյութեր ներբեռնողին: