Մարդ առևանգելու և խուլիգանության համար հետախուզվող Ատոմը 6 ամիս անց ներկայացել է
Փետրվարի 8-ին, ժամը 09.30-ի սահմաններում, ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական
հետախուզության բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ,
կամավոր բաժին է ներկայացել Աղավնաձոր գյուղի բնակիչ, 1992 թ. ծնված Ատոմ Ե-ն:
Նա 2017 թ. օգոստոսի 31-ից հետախուզվում էր մարդուն առևանգելու և խուլիգանության մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: