Այսօր շատ երկրներ բավական ակտիվ հիբրիդային պատերազմներ են վարում. Մերկել
Գերմանիայի Դաշնային հետախուզության ծառայությունը (BND) կարեւոր դեր է խաղում երկիրը կիբեր սպառնալիքներից և ապատեղեկատվական արշավներից պաշտպանելու գործում: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ Բեռլինում ելույթ ունենալով BND- ի նոր գրասենյակի բացման արարողությանը, հաղորդում է DW-ն:
Կանցլերի խոսքով այսօր շատ երկրներ բավական ակտիվ հիբրիդային պատերազմներ են վարում:
«Եվ այս ուղղությունում մենք ուժեղ հետախուզական ծառայության կարիք ունենք, որը կկարողանա ժամանակին վերլուծել և զգուշացնել արտասահմանից եկող կիբերսպառնալիքների մասին», - ասել է Մերկելը:
Կառավարության ղեկավարը հատուկ ուշադրություն է դարձրել ապատեղեկատվության դեմ պայքարին: «Մենք պետք է սովորենք գործ ունենալ կեղծ լուրերի հետ` որպես հիբրիդային պատերազմի բաղկացուցիչ մաս», - նշել է նա` հիշեցնելով, որ այդպիսի ուղերձները հաճախ նպատակային պետական քարոզչություն են պարունակում: Կանցլերի կարծիքով, BND-ը հատուկ դեր է խաղում այս ոլորտում: Հետախուզական գործակալությունը պետք է վերլուծի, թե ով է կանգնած նման քարոզչական հարձակումների հետեւում: Սա հատկապես արդիական է Եվրախորհրդարանի ընտրությունների նախաշեմին: