Հայաստան-ԵՄ համաձայնագրի վավերացումից ունենք միմիայն դրական ազդակներ․ Եղոյան
Հայաստան-Եվրամիություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումն իրականացրել է ԵՄ անդամ 28 պետություններից 10-ը, մյուս պետություններից հիմա կան դրական ազդակներ։ Այս մասին այսօր Ազգային ժողովի միջանցքում լրագրողների հարցերին պատասխանելիս նշել է ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի ղեկավար Արման Եղոյանը։
«Որոշ պետություններում փաստաթուղթն արդեն գտնվում է խորհրդարաններում, որոշներում ընթացքի մեջ է։ Մի խոսքով՝ էստեղ ես որևէ քաղաքական նեգատիվ ազդակ չեմ տեսել, ու նաև այդ մասին, ի դեպ, Եվրամիության դեսպան պարոն Սվիտալսկին էլ առիթ ունեցավ հայտարարել, որ որևէ քաղաքական խոչընդոտ չկա։ Եվ մեծ հաշվով ես չեմ էլ պատկերացնում, թե ինչու պետք է լիներ», – ասաց Եղոյանը։