Իտալիան պատրաստվում է Եվրո-2028-ի անցկացման հայտ ներկայացրել
Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Գաբրիելե Գրավինան հայտարարել է, որ Իտալիան մտադիր է անցկացնել Եվրոպայի 2028 թվականի առաջնությունը:
«Եվրոպայի 2028 թվականի առաջնությունն Իտալիայում պարզապես միտք չէ, այլ հիմնավորված ծրագիր: Դա պրոեկտ է, որը կարող է մեծ էնտուզիազմ առաջացնել մեր երկրում:
Դա կարող է բարելավել և զարգացնել մեր ֆուտբոլային ինֆրակառուցվածքները:
Հուսով եմ` ՈւԵՖԱ-ն կբավարարի մեր ցանկությունը»,- Գրավինայի խոսքն է մեջբերում Football Italia-ն` հղում անելով Sky Sport Italia-ն:
Հիշեցնենք, որ Եվրոպայի 1980 թվականի առաջնությունն անցկացվել է Իտալիայում: