Օզզի Օսբորնին հոսպիտալացրել են
ԱՄՆ-ում ապրող բրիտանացի հայտնի ռոք երաժիշտ Օզզի Օսբորնին հասպիտալացրել են գրիպից առաջացած բարդացումների պատճառով: Այս մասին հայտնել է երաժշտի կինը Twitter-ի իր միկրոբլոգում:
«Ձեզնից շատերը տեղյակ են, որ Օզզին գրիպի բարդացման հետևանքով հոսպիտալացվել է: Նրա բժիշկները նշում են, որ շուտով կապաքինվի»,- գրել է Քելլին:
Հունվարի վերջին Օսբորնը հայտնել էր, որ գրիպից ու բրոնխիտից պարբերաբար վատ է զգում իրեն և դրա պատճառով մի քանի հյուրախաղեր հետաձգել է: