Հայաստանի շախմատի հավաքականի թափուր տեղը նվաճեց Հայկ Մարտիրոսյանը
Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի թափուր տեղը համալրելու համար գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանի և Ռոբերտ Հովհաննիսյանի միջև մրցամարտի չորրորդ պարտիան ավարտվեց ոչ-ոքի: Ընդհանուր` 2,5:1,5 հաշվով հաղթեց Հայկ Մարտիրոսյանը: Նա էլ դարձավ հավաքականի հինգերորդ անդամը:
Անցկացված 4 պարտիաներից 3-ը ավարտվեցին ոչ-ոքի:
Երկրորդ տուրում, ընդ որում սև խաղաքարերով տարած հաղթանակի շնորհիվ, հավաքականում տեղ նվաճեց Հայկ Մարտիրոսյանը: