Դիլիջանում մեքնենան բախվել է ճանապարհի եզրաքարին և կողաշրջվել
Փետրվարի 6-ին, ժամը 23:50-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Շահումյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Mitsubishi Pajero iO» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Ու., ծնված 1980 թ.) բախվել է ճանապարհի եզրաքարին և կողաշրջվել: ՃՏՊ-ի հետևանքով տուժածներ չկան:
Փրկարարներն ուղղել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: