Սպանել է կնոջը, վնասել զոքանչին, փորձել ինքնասպան լինել
Ադրբեջանում՝ Բաքվի Ուջարի շրջանում սարսափելի սպանություն է տեղի ունեցել։
Ինչպես հայտնում է Oxu.Az-ն, 1970 թվականին ծնված տղամարդը, ընտանեկան վիճաբանության ազդեցության տակ բութ գործիքով հարվածներ է հասցրել կնոջը եւ զոքանչին, ինչի հետեւանքվ կինը մահացել է, իսկ զոքանչը ստացել է տարբեր ծանրության մարմնական վնասվածքներ։
Զոքանչը հոսպիտալացվել է, սակայն կնոջ կյանքը փրկել չի հաջողվել՝ կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ ստացած լինելու պատճառով։ Ուշքի գալով, եւ հասկանալով թե ինչ է արել, տղամարդը դանակով հարվածել է ինքն իրեն՝ փորձելով ինքնասպան լինել։ Դեպքի վայր ժամանած իրավապահները վնասազերծել են ենթադրյալ կնասպանին եւ ձերբակալել։
Քննությունը պարզել է, որ տղամարդը ունի հոգեկան առողջության հետ խնդիրներ եւ հաշվառված է տեղի հոգեկան առողջության կենտրոնում։