Գյումրեցի Արմեն Վարդանյանը ճանաչվել է Ուկրաինայի վերջին 20 տարիների լավագույն ըմբիշ
Գյումրեցի Արմեն Վարդանյանը ճանաչվել է Ուկրաինայի վերջին 20 տարիների լավագույն ըմբիշ: Նրան հատուկ մրցանակ են շնորհել այս տիտղոսին արժանանալու կապակցությամբ:
Արմեն Վարդանյանը ծնվել է 1982 թվականին Լենինականում (Գյումրի): 1998 թվականին Համաշխարհային պատանեկան խաղերին Հայաստանի հավաքականի կազմում նա դարձել է փոխչեմպիոն: 1999 թվականին տեղափոխվել է Զապորոժյե և սկսել հանդես գալ Ուկրաինայի հավաքականի կազմում: 2008-ին նա դարձել է Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, երկու անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն, երեք անգամ էլ բրոնզե մեդալ է նվաճել Աշխարհի առաջնություններում: