Կառավարությունը նպատակ է հետապնդում ապահովել մանկապատանեկան սպորտի զարգացումը
Սպորտի բնագավառում կառավարությունը նպատակ է հետապնդում ապահովել
մանկապատանեկան սպորտի զարգացումը՝ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի,
մարզաձևերի ֆեդերացիաների, մարզական հասարակական կազմակերպությունների հետ
համագործակցությամբ: Այս մասին նշված է կառավարության ծրագրի նախագծի՝
սպորտի բաժնում։
Կառավարությունը խոստանում է, որ Ազգային օլիմպիական կոմիտեի և մարզական
ֆեդերացիաների հետ կհամագործակցի սպորտի բնագավառում հայաստանցի
մարզիկների հաջողությունների համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու
ուղղությամբ՝ այն համարելով Հայաստանի միջազգային հեղինակությունը բարձրացնելու, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի հանրահռչակման արդյունավետ միջոց:
«Կառավարությունը մարզական ֆեդերացիաների և մասնավոր հատվածի հետ կհամագործակցի մարզական ենթակառուցվածքների շարունակական զարգացման ուղղությամբ», – նշված է ծրագրում: