Եթե Սաակաշվիլին վերադառնա Վրաստան՝ նրան կդիմավորի բարեփոխված քրեակատարողական համակարգը․ խորհրդարանի խոսնակ
Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեի հայտարարությամբ՝ եթե Սահակաշվիլին ժամանի Վրաստան, նրան կհանդիպի բարեփոխված քրեակատարողական համակարգը: Այս մասին նա ասել է լրագրողներին՝ գնահատելով ընդդիմության կողմից գարնանը բողոքի ակցիաներ վերսկսելու հնարավորությունը:
«Եթե Սաակաշվիլին ժամանի՝ նրան կդիմավորի բարեփոխված քրեակատարողական համակարգը, որը 2012 թվականից ի վեր արմատապես փոխվել է», – ասել է Կոբախիձեն: