Կալուգայի վթարից տուժած հայ քաղաքացիները դուրս են գրվել հիվանդանոցից
Կալուգայում տեղի ունեցած ՃՏՊ-ից տուժած ՌԴ քաղաքացի, ազգությամբ հայ Մարիա Առաքելյանը (ծնված 2008թ.) և Սոնա Ադամյանը (ծնված 1988թ.), ստանալով համապատասխան բժշկական օգնություն, դուրս են գրվել հիվանդանոցից: Այս մասին տեղեկացնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանատան Facebook-ի էջը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 3-ին Ռուսաստանի դաշնության Կալուգայի մարզում վթարվել է՝ ճանապարհի երթևեկելի հատվածից դուրս եկել ու շրջվել է երեխաներ տեղափոխող ավտոբուս: 7 մարդ զոհվել է, նրանցից 4-ը եղել են երեխաներ:
Տուժածերի թիվը գերազանցում է 30-ը, իսկ ուղևորների ընդհանուր թիվը եղել է 48: Նրանց թվում երկու հայ է եղել: