Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը նվազել է
Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը նվազել է: Հայ ֆուտբոլիստի անվան դիմաց հիմա գրված է 30 միլիոն եվրո: Մինչդեռ նախորդ գրանցման ժամանակ թիվը 35 միլիոն եվրո էր: Այս մասին տվյալներ են հրապարակված transfermarkt.com կայքում:
Այստեղ նաև կա Մխիթարյանի տրանսֆերային արժեքի փոփոխությունների դինամիկան: Ըստ այդմ` Մխիթարյանի ամենաբարձր արժեքը կազմել է 37 միլիոն եվրո: Դա 2016 թվականի վերջերին էր, երբ Մխիթարյանը խաղում էր «Մանչեստեր Յունայթեդ»-ի կազմում: