Վրաստանում որոշել են չեղարկել դպրոցական ավարտական քննությունները
Վրաստանի կրթության նախարարությունը նոր կանոններ է սահմանել դպրոցական ավարտական վկայագրերի տրամադրման համար, որոնք կգործարկվեն արդեն այս տարվանից:
Ինչպես հաղորդում է INTERFAX.RU-ն, 2018-2019 ուսումնական տարվանից սկսած Վրաստանում կպարզեցվի դպրոցներում ավարտական քննությունների հարցը 11-րդ և 12-րդ դասարանի աշակերտների համար:
Միջնակարգ կրթության ատեստատ ստանալու համար աշակերտները պետք է դրական գնահատականներ ստանան բոլոր առարկաներից, այսինքն՝ 5 և ավելի միավոր՝ գնահատման 10 բալանոց համակարգով:
Նշվում է, որ այն աշակերտները, որոնք նախորդ տարիներին ինչ-ինչ պատճառներով տապալել են կամ չեն հանձնել ավարտական քննությունները, նույնպես կկարողանան ատեստատ ստանալ, եթե ստացել են դրական գնահատականներ:
Երկրի կրթության նախարարությունից մեկնաբանում են, որ քննությունների չեղարկումն ուղղված է կրթական համակարգում դպրոցի դերի ուժեղացմանը: