Ավստրալիայում ռեկորդային շոգին հաջորդել է աննախադեպ ջրհեղեղը. տասնյակ տներ ջրի տակ են հայտնվել
Հորդառատ անձրևները ջրհեղեղներ են առաջացրել Ավստրալիայի հոյւսիսարևելյան շրջաններում՝ փողոցները վերածելով գետերի և քշել– տանելով կայանված մեքենաները:
Ինչպես հայտնում է BBC News-ը, աննախադեպ ջրհեղեղները ստիպում են բնակիչներին հեռանալ իրենց տներից: Քվինսլենդ նահանգի Թաունսվիլ քաղաքում 100 տան բնակիչներ տարհանվել են:
Հաղորդվում է, որ մուսոնային անձրևները շարունակվում են, հաջորդ 24-48 ժամն առավել կործանարար է լինելու, տասնյակ տներ ջրի տակ են հայտնվել:
Հիշեցնենք, որ հրապարակված տվյալների համաձայն՝ հունվար ամիսն Ավստրալիայում ամենաշոգն է եղել վերջին տարիների ընթացքում. ռեկորդային ջերմաստիճան է գրանցվել մի շարք նահանգներում: