Մյասնիկյան պողոտայում Coca-Cola-ով լի ԳԱԶԵԼ-ը բախվել է Mercedes-ին. շշերը թափվել են,Mercedes-ն էլ բախվել է սյանը (տեսանյութ)
Երևանում, այսօր՝ փետրվարի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 13։25-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում բախվել են Mercedes մակնիշի և բեռնատար Газель մակնիշի 35 ՏC 591 համարանիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։
Դեպքի վայր է կանչվել շտապօգնության բրիգադ, և չի բացառվում՝ վթարի հետևանքով հիվանդանոց քաղաքացի տեղափոխվի։ Բախման հետևանքով Mercedes-ն էլ հարվածել է սյանը և մասամբ փակել ճանապարհը։