«Արարատը» ոչ ոքի խաղաց «Սոչիի» հետ, «Արցախը» և «Բանանցը» չպարզեցին հաղթողին
Սոչիում հավաք անցկացնող Երեւանի «Արարատը» երկրորդ ընկերական խաղում ոչ ոքի խաղաց ռուսական «Սոչիի» հետ՝ 1:1: Հայկական ակումբի պատասխան գոլը երկրորդ խաղակեսում խփեց Անդրանիկ Քոչարյանը:
Սոչիում «Արարատը» ոչ ոքի էր խաղացել նաեւ Կրասնոդարի «Ուրոժայի» հետ (3:3):
Երեւանի «Արցախի» և «Բանանցի» միջեւ ստուգողական խաղում եւս հաղթող չեղավ: Գրանցվեց 2:2 հաշիվը: «Արցախից» աչքի ընկան թիմի նորեկներ Վարդան Բակալյանն ու Լազար Ջոկիչը, իսկ «Բանանցի» գոլերից մեկը խփել է Վարդան Պողոսյանը: