Նոր նշանակումներ ճանապարհային ոստիկանությունում
Այսօր՝ հունվարի 31-ին, ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հրամաններով կադրային փոփոխություններ են արվել ճանապարհային ոստիկանությունում․ հայտնում է Shamshyan.com-ը։
Տիգրան Գրիգորյանը նշանակվել է ճանապարհային ոստիկանության հաշվառման քննական Արմավիրի բաժանմունքի պետ:
Արման Դավթյանը նշանակվել է ՃՈ հաշվառման քննական Վանաձորի բաժանմունքի պետ՝ ազատվելով Կոտայքի բաժանմունքի պետի պաշտոնից:
Արմեն Սարգսյանը նշանակվել է ՃՈ հաշվառման քննական Կոտայքի բաժանմունքի պետ: