Սուլշեր. Պետք է դարձյալ դառնանք նախկին «Մանչեսթեր Յունայթեդը»
«Մանչեսթեր Յունայթեդի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը պատմել է, որ թիմը փորձելու է տիտղոս նվաճել այս մրցաշրջանում:
«Մենք «Մանչեսթեր Յունայթեդն» ենք եւ միշտ պետք է ձգտենք հաղթել ներքին առաջնությունում: Մենք չենք կարող դա անել այս մրցաշրջանում, սակայն պետք է առաջ նայել: Պետք է դարձյալ դառնանք նախկին «Մանչեսթեր Յունայթեդը»:
Պայքարը շարունակում ենք նաեւ Չեմպիոնների լիգայում եւ Անգլիայի Գավաթում, եւ չենք կարող խոսել միայն Պրեմյեր լիգայի մասին: Պետք է փորձենք տիտղոս նվաճել այս մրցաշրջանում»,- նորվեգացի մասնագետի խոսքը մեջբերում է Goal.com-ը:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» բոլոր մրցաշարերում 8 անընդմեջ հաղթանակը է տարել Ուլե-Գունար Սուլշերի գլխավորությամբ: Նորվեգացի մասանգետը «Մանչեսթեր Յունայթեդի» պատմության առաջին մարզիչն է, որը մանչեսթերյան ակումբում մեկնարկում է 8 հաղթանակով: Նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը: