Վրաստանի բնակչության 80%-ը կողմ է ԵՄ-ին անդամակցությանը. հարցում
Վրաստանի բնակչության 80%-ը համաձայն է անդամակցել Եվրամիությանը, իսկ 78%-ը համաձայն է ՆԱՏՕ-ին ինտեգրմանը: Հարցումներն իրականացրել են Ազգային ժողովրդավարական ինստիտուտը (NDI) ու CRRC-Վրաստանը:
Հարցումներն իրականացվել են 2018թ. նոյեմբերի 6-ից սկսած: Հարցումներին մասնակցել է 2200 մարդ:
Վրաստանում NDI-ի գրասենյակի ղեկավար Լորա Թորնթոնը հայտարարել է, որ նման բարձր ցուցանիշ 2013-ից ի վեր դեռ չի եղել:
«Ընդ որում՝ այս ցուցանիշներն աճել են մասնավորապես այն տարածքներում, որտեղ ապրում են ազգային փոքրամասնությունները»,- հայտարարել է Լորա Թորնթոնը: