Պարգևավճար ստանալու պահին դեռ չէր լրացել այդ պաշտոնյաների աշխատանքային երկու ամիսը. Դ. Խաժակյանը՝ քաղաքապետարանում պարգևատրումների մասին
Այսպիսով, ավելի քան մեկ ամիս ժամկետի խախտումով Երևանի քաղաքապետ Հայկ
Մարությանը որոշեց հրապարակել պարգևավճարների կարգադրությունը, հանդես
գալով տեսաուղերձով:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը՝ անդրադառնալով քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից Երևանի քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտոնյաների պարգևատրման մասին անդրադարձին և գումարների հրապարակմանը:
«Պարգևավճար ստանալու պահին դեռ չէր լրացել այդ պաշտոնյաների աշխատանքային երկու ամիսը:
Քաղաքապետի տեղակալը ստացել է 1.309.000 դրամ, որը կազմում է աշխատավարձի շուրջ եռապատիկը:
Քաղաքապետի մյուս երկու տեղակալները ստացել են 886.000 դրամ, որը կազմում է աշխատավարձի 200%-ը: Վարչական շրջանի ղեկավարները, ում աշխատանքային մեկ ամիսը նոր էր լրացել, ստացել են աշխատավարձի 100%-ի չափով:
Այսքանը հրապարակված մասի վերաբերյալ, մնացյալ թվերի համեմատականը կհասկանանք հրապարակումից հետո:
Հ.Գ. Խոսքս ուղղում եմ այն պաշտոնյաներին, ովքեր ստացել են այս գումարները և առավել ևս ում հետ անձամբ առիթ եմ ունեցել շփվելու. դեռևս նախորդ տարվանից: Այս հարցում ունեցել եմ մեկ խնդիր, ապահովել այս կարգադրության հրապարակայնությունը, ինչը օրենքի պահանջ է:Չեմ թերագնահատում ձեր աշխատանքը և ինձ թույլ չեմ տա արտաբերել քաղաքապետի այն միտքը, ուղղված ԵԼՔ-ի ավագանու անդամներին, թե 55.000 դրամ փոխհատուցում ստանալով մենք գումար ենք փոշիացրել: Հույս ունեմ, որ մեր խմբակցության քննադատությունները անձնական չեք ընկալում քանզի դրանք
անձնավորված չեն և ուղղված են մեր համատեղ գործին»,- գրել է Խաժակյանը: