Ջորջ Քլունիի կինը երեխաների հետ հեռացել է ամուսնուց
Բոլորովին վերջերս Ջորջ և Ամալ Քլունիները մեծ առանձնատուն են ձեռքբերել Սարդինիա կղզում: Հենց այնտեղ էր զույգը պլանավորել ապրել երեխաների հետ: Սակայն, ամենայն հավանականությամբ, Ամալ Քլունին առանց ամուսնու կանցկացնի հանգիստն այնտեղ:
Արևմտյան լրատվամիջոցները հայտնել են զույգի բաժանման մասին: Քլունիներին մոտ կանգնած աղբյուրների տվյալներով՝ Ամալը երեխաների հետ ապրում է Իտալիայում և մոտ չի թողնում ամուսնուն: Վերջերս Ամալն ու Ջորջը կռվել են, ինչից հետո Ամալը երեխաների հետ հեռացել է տնից: Նշվում է նաև, որ Քլունին ցանկանում է հարաբերությունները հարթել կնոջ հետ: