ՊՆ զորամասի ծառայողի մեքենան տապալել է գազախողովակի սյուներն ու կողաշրջված վիճակում հայտնվել քարերի վրա
Այսօր՝ հունվարի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 08։20-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ, 35-ամյա Արթուր Ղազարյանը իր վարած Nissan X-Trail մակնիշի 51 XR 100 համարանիշի ավտոմեքենայով Աշտարակ-Երևան ավտոճանապարհի՝ Պռոշյան գյուղի վարչական տարածքում, դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազախողովակին և առաջ ընթանալով՝ կողաշրջված վիճակում հայտնվել քարերի վրա։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։
Ժամանել են «Գազպրոմ Արմենիա» ընկերության ներկայացուցիչները, ովքեր նշված հատվածում դադարեցրել են գազամատակարարումը, մինչև վերանորոգեն վթարված խողովակը։ Գյուղը ժամանակավորապես գազազրկված է։
Կայքը փոխանցում է, որ դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վարորդը ՀՀ ՊՆ N զորամասի ծառայող է, և դեպքի վայր են ժամանում նաև ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ծառայողները։