Մարզպետները գործել են օրենքի շրջանակներում. Մակունցը՝ պարգևատրումների մասին
Մի քանի օր է քննարկումների առանցքում է մարզպետների՝ սեփական աշխատակազմերին և հենց իրենց պարգևատրելու լուրերը։
Իմ Քայլը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ԱԺ ճեպազրույցների ժամանակ անդրադառնալով այս հարցին նորմալ է գնահատել մարզպետների պարգևատրման քայլը․«Որքանով ես տեղյակ եմ մարզպետները գործել են օրենքով սահմանված կարգով, նրանք չեն գերազանցել իրենց լիազորությունները,այլ գործել են օրենքի սահմանում»։
Մակունցը որպես արդարացում համեմատություն է արել նախորդ ևիշխանության հետ․« Նախորդ գուիմարման ԱԺ պատգամավորներն էլ են պարգևատրումներ ստացել, այլ կառույցներում ևս գործում է այս ինստիտուտը։Այսինքն մի կառույցի դեպքում դա ընդունում ենք, մեկը ո՞չ», զարմանք է հայտնել Մակունցը և առաջարկել խնդիրը որոնել ցածր աշխատավարձների ու լավ աշխատողների տիրույթում։