Վրաստանը և «Գազպրոմը» երկու շաբաթում կպայմանավորվեն Հայաստան գազի տարանցման շուրջ
Վրաստանի բանակցությունները «Գազպրոմի» հետ ռուսական գազը Հայաստան
տարանցման պայմանների վերաբերյալ նոր համաձայնագրի շուրջ կավարտվեն մոտակա
երկու շաբաթում։ Այս մասին այսօր լրագրողների հետմ զրույցում տեղեկացրել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գեորգի Կոբուլիան, հայտնում է TASS-ը:
«Ներկայումս «Գազպրոմի» հետ ընթանում է ռուսական գազը Հայաստան տարանցման նոր համաձայնագրի պայմանների քննարկում: Մինչ այդ բանակցությունների ավարտը նախորդ պայմանագրի պայմանները (ժամկետն ավարտվել է 2018թ. դեկտեմբերի 31-ին) մնում են ուժի մեջ»,- ասել է Գեորգի Կոբուլիան:
Նա նշել է, որ «Գազպրոմի» հետ բանակցություններից հետո, որոնք պլանավորում են ավարտել երկու շաբաթվա ընթացքում, դրանց արդյունքները կհայտարարվեն:
Հունվարի 18-ին Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հայտարարել էր, որ
Վրաստանը չի պատրաստվում հրաժարվել Ռուսաստանից Հայաստան գազ տարանցողի
դերից: