Որևէ կերպ չենք ուղղորդելու քաղաքացիներին ընդդիմություն ընտրելու հարցում. Լենա Նազարյան
Որևէ կերպ չենք ուղղորդելու քաղաքացիներին ընդդիմություն ընտրելու հարցում: Այս մասին լրագորղների հարցին ի պատասխան ասել է ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը: Նա ասել է, որ իրենք չեն որոշում՝ ով է ընդդիմություն, ով՝ ոչ:
«Մենք չենք որոշում ընդդիմության սահմանները և չափանիշները, և հետևապես, որտեղ կձևավորվի ընդդիմությունը կամ որտեղ է այն, ես չեմ կարող ասել»,- ասել է Նազարյանը:
Նազարյանը նաև անդրադարձել է խորհրդարանի աշխատանքին՝ նշելով՝ առաջին անգամ է, որ երկար քննարկվել են հանձնաժողովների նախագահների թեկնածունների հարցը:
«Բացվեց շատ լայն սպեկտորի օրակարգ տարբեր ոլորտների, և սա նշանակում է, որ խորհրդարանը շատ ակտիվ է լինելու, ինչպես և կանխատեսում էինք»,- հավելել է նա: