Թբիլիսիում պայթյունի հետևանքով տուժածների շրջանում ազգությամբ հայեր չկան. դեսպանություն
Հունվարի 16-ին Թբիլիսիի Դիղոմի թաղամասի բնակելի շենքերից մեկում գազի արտահոսքից տեղի ունեցած պայթյունի արդյունքում գրանցված զոհերի և տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ և ազգությամբ հայեր չկան։
Այս մասին հայտնում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը:
«Վրաստանում ՀՀ դեսպանությունը ցավակցում է ողբերգական դեպքի առիթով և իր զորակցությունը հայտնում զոհերի հարազատներին ու վրացի բարեկամ ժողովրդին»,-ասված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ պայթյունի հետևանքով զոհվել է 4 մարդ, իսկ 8 հոգի ստացել են տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ։