Հունվարի 17-ը Վրաստանում սգո օր է հայտարարվել
Վրաստանի վարչապետի որոշման համաձայն՝ Թբիլիսիում բնական գազի արտահոսքի
հետևանքով տեղի ունեցած ողբերգության հետ կապված, հունվարի 17-ին երկրում սգո օր է հայտարարվել:
Հրամանի համաձայն` երկրի բոլոր պետական հաստատությունների և արտասահմանում դիվանագիտական հաստատությունների դրոշները կխոնարհվեն: Այս մասին հայտնում է «Ալիք մեդիա»-ն։
Հիշեցնենք, որ Թբիլիսիի Մեծ Դիղոմի թաղամասում բնական գազի արտահոսքի հետևանքով պայթյուն է տեղի ունեցել: Թբիլիսիի Դիդի (Մեծ) Դիղոմի թաղամասում գազի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 4-ի:
Հիվանդանոցում են Թբիլիսիի քաղաքապետը, առողջապահության նախարարը: Հիվանդանոց են տեղափոխվել 6 անչափահաս: