Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության
ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տիպի ավտոմեքենաների համար:
Առկա է ձնահոսքի վտանգ:
ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ ռուսական կողմում կա կուտակված 97 բեռնատար և 79 մարդատար ավտոմեքենա: