Ազարենկոն ասուլիսի ժամանակ արտասվել է
Բելառուս թենիսիստուհի Վիկտորյա Ազարենկոն մեկնաբանել է իր պարտությունն Ավստրալիայի Բաց առաջնության մեկնարկում: Թենիսիստուհին չէր կարողացել հաղթահարել գերմանուհի Լաուրա Զիգեմունդի արգելքը` 2 ժամ, 42 րոպե տևած պայքարում զիջելով 7:6, 4:6, 2:6 հաշվով:
«Կարիերայիս ընթացքում բազմաթիվ փորձությունների միջով եմ անցել: Երբեմն ինձ հարց եմ տալիս, ինչո՞ւ եմ զբաղվում թենիսով: Հուսով եմ, այս պարտությունն ինձ ավելի ուժեղ կդարձնի: Կշարունակեմ աշխատել: Երբեմն հարկավոր է ժամանակ, համբերություն և աջակցություն:
Գիտեմ, բարդ կլինի: Կարող եմ կրկնել, որ դժվար է, սակայն դա բոլորն էլ տեսնում են: Ըստ իս, սա էլ նորմալ է: Անհաջողություն կլիներ հանձնվելը»,- ասել է Ազարենկոն և չի կարողացել զսպել հուզմունքը: