Գյումրիում թալանել են Արթուր Ալեքսանյանի մոր ղեկավարած դպրոցը
Հունվարի 12-ին, գողության դեպք է տեղ ունեցել Շիրակի մարզում: Անհայտ անձը կամ անձինք թալանել են Գյումրի քաղաքի թիվ 18 դպրոցը՝ տանելով ջեռուցման ռադիատորները: Այս պահին դպրոց են ժամանել Գյումրի քաղաքի ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները: Գրում է Shamshyan.com-ը:
Հանցագործության բացահայտման աշխատանքները ղեկավարում է ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սևան Քոչարյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված դպրոցի տնօրենը աշխարհահռչակ ըմբշամարտիկ, օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի մայրն է՝ Շողիկ Ալեքսանյանը: