Ոստիկանները հայտնաբերել են մոտ 20 գողություն կատարած երիտասարդներին
Հասարակական կազմակերպություններից մեկի աշխատակիցը զանգահարել է ոստիկանություն հայտնելով, որ իրենց գրասենյակից գողացվել է համակարգիչ: Ոստիկանները դեպքի վայրում իրականացրել են զննումներ, ստուգել են տեսանկարահանող սարքը: Տեսանյութերում երկու երիտասարդ էին, որոնցից մեկը գողանում էր համակարգիչը: Տղաների ինքնությունը պարզվել է: Հետախուզության արդյունքում երիտասարդները հայտնաբերվել են: