Բոլորիս կապում է Հայկականությունն ու Հայությունը․ Նազենի Հովհաննիսյան (տեսանյութ)
Հաղորդավարուհի և դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն աշխատանքից և նկարահանուներից զատ՝ հասցնում է նկատել նաև իր շրջապատում կատարվող ամեն ինչ և իրեն շրջապատող մարդկանց տրամադրությունը: Նազենին նաև շատ հետաքրքիր էջ ունի, քանզի նրա հրապարակումներն ամենատրբեր թեմաների շուրջ են։
Այսօր սիրելի հաղորդավարուհին իր Instagram-ում նոր տեսանյութ է հրապարակել, որին կից կատարել է հետևյալ գրառումը․
«Բարի օր բոլորին ) մեզ բոլորիս կապում է Հայկականությունն ու Հայությունը)) Վստահ եմ, որ այդ խոսքերը ժամանակի ընթացքում միայն որակի ու լավի չափանիշ կդառնան)»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Նազենի Հովհաննիսյանն անդրադարձել էր օտերերկրյա այցելուների վերաբերյալ ակտիվ քննարկումներին։ Նրա խոսքով՝ պետք է վերահսկել, թե ովքեր են առհասարակ մտնում երկիր։ Բայց տուրիզմը կամ աշխատանքային միգրացիան զարգացնելիս եթե այսքան ընտրովի մոտենանք հարցին, ուրեմն պետք է միայն սպիտակամաշկ ֆրանսիացիներ գան Հայաստան։