Հայ դահուկորդները հաղթող են ճանաչվել Լիբանանի մրցաշարում
Դահուկավազքի հավաքական թիմի անդամներ Կատյա Գալստյանը (Աշոցք) և Թադևոս Պողոսյանը (Աշոցք) Լիբանանում կայացած դահուկավազքի զարգացող պետությունների Գավաթի առաջնությունում համապատասխանաբար 5կմ և 10կմ ազատ ոճի մրցատարածությունում հաղթող են ճանաչվել։
Այս մասին հայտնում է Հայաստանի դահուկավազաքի ֆեդերացիայի փոխնախագահ Գագիկ Սարգսյանը:
Մրցաշարին մասնակցել է 5 պետության 23 մարզիկ։
Ի դեպ Կատյա Գալստյանի վաստակած 110,50 վարկանիշային միավորը լավագույնն է իր մարզական կարիերիայում: