Վարագ Սիսեռյանն ընդունել է «Նաիրիտ» գործարանի մի խումբ աշխատակիցների, քննարկել գործարանի վերագործարկման հնարավորությունը
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի աշխատակազմի ղեկավար Վարագ Սիսեռյանն այսօր ընդունել է «Նաիրիտ» գործարանի մի խումբ աշխատակիցների, քննարկել գործարանի վերագործարկման հնարավորությունը։
Այդ մասին Սիսեռյանը գրառում է կատարել սոցցանցում։
«Այսօր կրկին ընդունել էի Նաիրիտի աշխատակիցների մի խմբի՝ նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանի հետ միասին:
Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց աշխատակիցների աշխատավարձի տոկոսների վճարման հարցին, ինչպես նաև գործարանի վերագործարկման հնարավորությանը: Աշխատանքն ու քննարկումներն այս հարցերի շուրջ կշարունակվեն»,–գրել է նա: