Երևան, 20.Հունիս.2019, 00:00 |
|
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ
|
Արծաթ - 0 Դրամ Ոսկի - 0 Դրամ Պլատին - 0 Դրամ
Էրդողանը Եգիպտոսի իշխանություններին մեղադրել ... ՌԴ զարգացումները՝ մանրադիտակի տակ. Փաշինյանի ... 36 ժամ ջուր չի լինելու Շիրակի մարզում Ոստիկանի կողմից անչափահասին ծեծելու գործն ընթ... ՔՊ հիմնադիրներին «ցույց են տվել իրենց տեղը». ... Առերեսվել են Սերժ Սարգսյանն ու Լևոն Մարկոսը. ... Արդարադատության նորանշանակ նախարարի բիզնեսը. ... Սամվել Կարապետյանը ներդրումների դիմաց պայման ... Կառավարության քայլերը տանում են սոցիալական լա... «Ռիսկային չարիք», թե փրկության երաշխիք. մինչև... Դատական համակարգը՝ ճգնաժամի առաջ. ԲԴԽ-ում քվո... Մարմարաշենում գործող խոզաբուծարանի դեմ կազ­մա... Louis Vuitton Moët Hennessy-ի սեփականատերը դա... Էր Ռիադը Խաշոգջիի սպանության մասին ՄԱԿ զեկույ... Ի՞նչ է սննդային նեոֆոբիան եւ ինչու է այն վտան... Ջոն Թերին երկարաձգեց պայմանագիրն «Աստոն Վիլայ... Վաշինգտոն-Փհենյան բանակցությունների վերսկսման... Մարգարիտա Գասպարյանը դուրս մնաց պայքարից Apple-ը մտածում է Չինաստանից արտադրանքի մասնա... Չինաստանը կարող է Huawei-ն օգտագործել Մեծ Բրի... Սաուդյան Արաբիան պետք է անի ավելին՝ Խաշոգջիի ... Իրանի նկատմամբ Թրամփի քաղաքականությունը Թեհրա... Հոլիվուդյան փառքի ծառուղում գողացել են Մերիլի... Սկանդալի պատճառով Իտալիա - Հայաստան հանդիպում... Գյուղապետն ընկերների հետ ծեծի է ենթարկել համա... Կարո Փայլանը անդրադարձել է Թուրքիայի բյուջեի ... Տարածաշրջանում Թուրքիայի գործողությունները վկ... «Սերժ Ազատիչն ու Սամվել Կարապետյանը քիչ առաջ ... Սամվել Կարապետյանը եւ Սերժ Սարգսյանը հանդիպել... Թրամփը 24 ժամում 24,8 մլն դոլար է հավաքել նախ... Կայանված «Օպելի» սրահից գողացել է բջջային հեռ... Չգիտեմ՝ «Սորոս» ասելով ինչ նկատի ունեն. արդար... Գողություն ԱԺ պատգամավորի մեքենայից 56-ամյա տղամարդը սուպերմարկետից 11 հատ «Աբսո... Լրագրողի պայուսակից ոստիկանները հայտնաբերել ե... ՀՀ-ի եւ Իրանի փաստաբանների պալատների նախագահն... Պտտահողմը Ոսկեհատ գյուղի բնակչի տան տանիքը պո... Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղ... Գորայքի ընտրություններում պարտված թեկնածուն դ... Հայկ Մարությանը պաշտոնական այցով մեկնում է Սա... Գյումրիում հորդառատ անձրեւի հետեւանքով կայանվ... Արայիկ Հարությունյանը՝ դպրոցներում ավարտական ... «Հելել հարձակվել էր դատարանի վրա, կոչ ա անում... Արդարադատության նոր նախարարը 28 տարեկան է. կե... ԵԼ․ Հայկական թիմերի հնարավոր մրցակիցները երկր... Դա մանիպուլյաիցա է, «Ռոբերտո»–ն երբեք մերը չի... Դատախազի այցից հետո «Վանաձոր» ՔԿՀ-ում պատիժը ... Կոնդի Սբ Հովհաննես եկեղեցու հետևում երկու տնա... Բրիտանական թանգարանը կցուցադրի Տրոյայի գանձեր... Հայաստանը ծրագրում է մոտ 1,5 մլրդ դոլարի նոր ... Մի քանի օրվա անկումից հետո դոլարն ու եվրոն թա... Եթե անգամ բենզինի վրա ակցիզային հարկ դրվի, բե... Հայաստանի Կենտրոնական բանկի ոսկու պաշարները կ... Արցախում գնդիկաբեկորային ավիառումբի պայթյունի... Փորձեցի ճշտել, թե ինչն է թանկանալու, բայց իրե... Նաիրիի ոստիկանները բացահայտել են Քասախում կատ... «Արարատ-Արմենիան» կունենա պորտուգալացի նորեկ ... Քոչարյանի և մյուսների գործով բողոքների քննութ... Հայաստանում արտադրվող ոսկու ձուլակտորները կար... ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպումներ է ունե... Խարկովի բուհի՝ պատուհանից ցած գցված հայ ուսան... Բացահայտվել է 54-ամյա տղամարդու դանակահարությ... Պոգբան չի ցանկանում տեղափոխվել «Ռեալ» «Եռաբլուրի» տարածքում բռնկված հրդեհը մարվել է... 52 երկրների շարքում Հայաստանն արժանացել է ԱՃԹ... Համացանցում հայտնվել է Մոսկվայում զանգվածային... Արարատում 70-ամյա տղամարդը բալ հավաքելիս ինքն... Փորձում ենք ամեն ինչ անել, որ կառավարությունը... Տիգրան Մեծի պողոտայում անհայտ անձը կնոջ պարան... «Սևան» ՔԿՀ աշխատակիցները տարածքի զննությամբ կ... Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցն անհամաչափ է,... Ղարաբաղյան խնդրի լուծումը կապված է փախստականն... Հայաստանը Սիրիայից ամենամեծ թվով փախստականներ... Լրատվամիջոցները գաղտնազերծել են 007 գործակալի... Ամերիկացի միլիոնատերը յոթ տարով հայտնվել է ճա... Հենրի Ֆորդին կասկածում են Ford ավտոմեքենաների... Հունիսի 19-24-ը` գիշերը և կեսօրից հետո, շրջան... Բազմադրվագ գողության գործով մեղադրանք է առաջա... Կայացավ «Առնետաորս» 18+ ներկայացման պրեմիերան ՀՀ ֆիննախարարը պատգամավորներին է ներկայացրել ... Կամերային նվագախումբը և երգչախումբը համերգով ... Ստեղծվել է ամառային զորակոչի ընթացքում քաղաքա... Հացադուլ հայտարարած Վահե Մելոյանի գիտակցությո... Ռուստամ Բադասյանը նշանակվել է արդարադատության... Տավուշում ոստիկանության բաժիններ են բերվել քր... Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակո... Հրդեհ չբնակեցված տնակում. տուժածներ չկան «Եթե հետ չվերադարձնեն, կխառնվեմ՝ կբացահայտենք... Դավիթ Տոնոյանը մասնակցել է նորակառույց բազմաբ... Առկա է դատական սխալ. դատախազը միջնորդեց կալան... Փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը Արթուր Վանեցյանն ու աշխարահռչակ Վիսենտե Դել Բ... «Զվարթնոց» օդանավակայանում գողացել են ԱԺ պատգ... Թրամփը պաշտոնապես հայտարարել է պաշտոնավարման ... Մեկնարկել է «Ահազանգ» նախաձեռնության անդամներ... Հրդեհ Հաղթանակ թաղամասում «Արմավիր» ՔԿՀ–ի կալանավոր Վահե Մելոյանը 50 օր... Հանրային խորհրդում քննարկվել է 2020-2022 թթ. ... Չի՛ կարելի էսպես, սա ի՞նչ արտահայտություն է. ... Քաղցկեղի զարգացման հավանականությունը մեծացնող...

Առանց ԱԺ-ում տարիներ շարունակ աշխատող մարդկանց, առանց ինձ հետ եկած թիմի և պատգամավորների արձանագրված առաջընթացը հնարավոր չէր լինի. Արա Սաղաթելյան

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանն այսօր ԱԺ-ում լրատվամիջոցների համար կազմակերպված Ամանորի ավանդական ընդունելությունից հետո պատասխանեց Tert.am-ի հարցերին:

-Պարո՛ն Սաղաթելյան, Դուք հրաժարականի դիմում եք ներկայացրել, ինչո՞վ է պայմանավորված նման որոշումը և ինչո՞վ եք ծրագրում զբաղվել ապագայում:

-Դիմում դեռ չեմ ներկայացրել, ամենայն հավանականությամբ կներկայացնեմ օրվա վերջում կամ երկուշաբթի առավոտյան: Նման ընթացքը կարծում եմ ողջամիտ է և տրամաբանական: Թեև Ազգային ժողովի աշխատակազմն ապաքաղաքական մարմին է, և ինքս որևէ կուսակցության անդամ չեմ, այդուհանդերձ կարծում եմ, որ մեր երկրի ներկայիս քաղաքական առանձնահատկությունները հաշվի առնելով՝ ԱԺ գլխավոր քարտուղարը պետք է հեռանա այն քաղաքական թիմի և այն ղեկավարի հետ, ում հետ եկել է՝ խորհրդարանի նոր ղեկավարությանը հնարավորություն տալով այս պատասխանատու պաշտոնը վստահել իրենց թիմի ներկայացուցչին: ԱԺ գլխավոր քարտուղարի պաշտոնը լքելու մասին հրապարակավ հայտնել եմ դեռ դեկտեմբերին՝ աշխատակազմի համար կազմակերպված Ամանորի միջոցառման ժամանակ, շնորհակալություն եմ հայտնել ԱԺ նախագահ, հարգարժան պարոն Բաբլոյանին վստահության և համատեղ աշխատանքի հնարավորության համար, իսկ գործընկերներիս՝ միասին անցած ճանապարհի համար: Հորդորել եմ ապագայում ևս լինել նախաձեռնող, և բաց ու պատրաստակամ՝ իրականացնելու 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորների գործունեության մասնագիտական ուղեկցումն ու սպասարկումը: Ընդգծելով աշխատակազմի դերը, որպես ինստիտուցիոնալ հիշողությունը կրող օրգանիզմի, վստահություն եմ հայտնել, որ մեր մասնագետները կանեն ամեն հնարավորը և ունակ են պատվով լուծել իրենց առջև դրված խնդիրները: Անձամբ ես իմ առաքելությունն Ազգային ժողովում այս պահին համարում եմ ավարտված:

-Նախորդ տարի մեր երկիրը բարդ շրջան ապրեց։ Իշխանափոխությունից հետո տևական ժամանակ պետական կառավարման ապարատում անորոշություն էր, անգամ տեսակետներ կային, որ երկրում կառավարման ճգնաժամ էր հասունանում։ Այդ ընթացքում Ազգային ժողովի աշխատակազմն ինչպե՞ս է աշխատել, և ի՞նչ դեր է ունեցել կառավարման ճգնաժամից խուսափելու գործում։

-Կրկին հիշեցնեմ, որ Ազգային ժողովի աշխատակազմն ապաքաղաքական մարմին է։ Այն Ազգային ժողովի կարևորագույն ինստիտուցիոնալ մասնիկն է, որը մի կողմից ապահովում է խորհրդարանի ենթակառուցվածքների համապատասխանությունը պատգամավորների աշխատանքային կարիքներին, պահանջներին, իսկ մյուս կողմից՝ երաշխավորում է խորհրդարանի՝ որպես քաղաքական թիվ մեկ կառույցի այնպիսի կարևոր գործառույթների լիարժեք ու համակողմանի իրականացման համար ամբողջական պայմաններ, ինչպիսիք են ներկայացուցչական, վերահսկողական, օրենսդրական գործառույթները։ Գիտակցելով այս ամենը` Ազգային ժողովի աշխատակազմը հայտնի իրադարձությունների ողջ շրջանում արել է հնարավոր ամեն ինչ, որպեսզի ապահովի պատգամավորների սահմանադրական լիազորությունների և գործառույթների իրականացման համար անհրաժեշտ բոլոր պայմանները։ Մենք հասկանում էինք, որ լարված իրավիճակում չհաշվարկված անգամ մեկ քայլը կարող էր հանգեցնել պետական ապարատում լրջագույն ցնցումների, խաթարել իշխանության ճյուղերի առանց այն էլ փխրուն հավասարակշռությունն ու մեր պետությունը կանգնեցնել այնպիսի մարտահրավերների առաջ, որոնց հաղթահարումը հսկայական ռեսուրսներ ու ժամանակ կպահանջեր։ Հիշում եք, որ այդ լարված շրջանում առաջին հերթին Ազգային ժողովի ղեկավարությունը բավական նախաձեռնողական գործելաոճ էր որդեգրել, որի առանցքն էր շահագրգիռ բոլոր կողմերին բերել երկխոսության, համատեղ քննարկումների ու լուծումների ռացիոնալ դաշտ։ Ազգային ժողովի աշխատակազմը հենց այն մարմինն էր, որն իր մասնագիտական և կառավարչական ֆունկցիոնալ կարողությունների համադրմամբ սպասարկում էր խորհրդարանի ղեկավարության նախաձեռնությունները, որոնք, կրկնում եմ, կոչված էին հարթել բոլոր սուր անկյունները, վեր դնել պետության շահն այսրոպեական շահերից։ Անընդհատ փոփոխվող դրության պայմաններում մեզ համար կարևոր էր չխաթարել պետական կառավարման մեջ բացառիկ արժեք ունեցող ինստիտուցիոնալ հիշողության ապահովման սկզբունքը, չտրվել էմոցիաներին ու տուրք չտալ համընդհանուր խառնաշփոթին։ Եթե կարճ ձևակերպեմ՝ մենք երեք խնդիր ունեինք. ապահովել պատգամավորների ու նախագահության բնականոն աշխատանքը, ապահովել օրենսդիր մարմնի կապն իշխանության մյուս երկու ճյուղերի հետ և զուգահեռ ապահովել Ազգային ժողովում վարչարարական բարեփոխումների իրականացումը, աշխատակազմի մասնագիտական հմտությունների զարգացումը, միջազգային համագործակցության անխափանությունը, ստանձնած հանձնառությունների կատարումը և իհարկե՝ նոր Սահմանադրությամբ խորհրդարանական համակարգի անցնելու նորմատիվ գործընթացն ավարտին հասցնելը, որում խորհրդարանի աշխատակազմի և պատգամավորների համատեղ աշխատանքը հանգուցային կետերից մեկն է։

-Ի՞նչ էական արդյունքներ կարող ենք արձանագրել Ձեր կողմից աշխատակազմի ղեկավարման ժամանակահատվածում:

-Շատ ծավալուն պատասխան ենթադրող հարց է, որի մասին կարելի է խոսել ժամեր շարունակ: Փորձեմ հակիրճ պատասխանել, ինչպես ասում են՝ խոշոր սեգմենտներով: Առաջինը, որպես գլխավոր քարտուղար, աշխատակազմի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացումը և աշխատանքի արդյունավետության բարձրացումն էր՝ Ազգային ժողովի մարմիններ-աշխատակազմ փոխգործակցության մեջ: Միաժամանակ, ՀՀ ԱԺ գլխավոր քարտուղարի միջազգային կապերի ընդլայնումը գործընկերների հետ՝ երկկողմ և բազմակողմ ձևաչափերում՝ ինչպես Խորհրդարանների գլխավոր քարտուղարների ասոցիացիայի, այնպես էլ Արևելյան գործընկերության երկրների խորհրդարանների նախորդ տարի Թբիլիսիում ստորագրված հուշագրի և դրա Երևանյան հավելվածի շրջանակներում:

Ֆինանսատնտեսական ոլորտում կարելի է նշել հատկապես ծախսերի արդյունավետ կառավարման մշակույթի զարգացումը՝ սկսած համապատասխան կարգերի մշակման և ներդրման միջոցով ծախսերի կանոնակարգումից մինչև նյութական միջոցների արդյունավետ կառավարում: Հենց դրա արդյունքում է, որ, օրինակ, նախորդ տարվա ընթացքում խնայվել է շուրջ 400 միլիոն դրամ, ի հավելում դրան 2019-ի համար պահեստավորվել է զգալի քանակի ապրանքներ, գույք և վառելիք: Ի դեպ, երբ խոսում են պետական համակարգում կրճատված ծառայողական մեքենաների մասին դրանցից 14-ը կրճատվել են հենց ԱԺ-ում: Նշեմ, որ վերջին տարվա ընթացքում կատարվել է լայնածավալ բարեկարգման և վերանորոգման աշխատանքներ, որոնք աննախադեպ էին խորհրդարանի գործունեության վերջին տարիների համար սկսած զորանոցից մինչև լրատվամիջոցների համար անհրաժեշտ նվազագույն պայմանների ապահովումը, գրադարանի, թանգարանի վերանորոգումը և այլն: Ներդրվել է էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգը, որը ներդնումը ձգվում էր 2008-ից սկսած: Արդիականացվել են բազմաթիվ տեխնիկական միջոցներ՝ ապահովելով համապատասխան տեխնիկական մակարդակը: Ի թիվս այլ ձեռքբերումների այդ թվում՝ տնտեսված միջոցների հաշվին, 2018-ի ավարտին հաջողվեց խորհրդարանի լրատվական ծառայությունը հասցնել տեխնիկապես ամենաբարձր հագեցվածության՝ որպես խորհրդարանի աշխատանքների թափանցիկությանն ու հաշվետվողականությանը միտված մեր ծրագրի կարևոր մաս:

- Որո՞նք են, Ձեր կարծիքով, 7-րդ գումարման Ազգային ժողովի գլխավոր քարտուղարի գործունեության առաջնահերթությունները:

-Նորընտիր ԱԺ-ի գլխավոր քարտուղարը, բնական է, որ կարող է փոփոխել առաջնահերթությունների հերթականությունը, կարևորը` որ դրանց համալիր արդյունքը հանգեցնի Ազգային ժողովի օրենսդիր, ներկայացուցչական և վերահսկողական գործառույթների արդյունավետ իրականացմանը: Ցանկացած պարագայում էական է շարունակականության ապահովումը, մասնավորապես՝ փորձագիտական կարողությունների էլ ավելի զարգացումը, խորհրդարանական վերահսկողական գործիքների լիարժեք կիրառումը, որոնց զարգացման վերաբերյալ ի դեպ ունենք միջազգային գործընկերների օժանդակության պատրաստակամությունը: Անհերքելի առաջնահերթություն է խորհրդարանական դիվանագիտության բաղկացուցչի զարգացումը, որն ուրույն կարևորություն ունի ինչպես խորհրդարանական կառավարման համակարգի անցնելու համատեքստում, այնպես էլ արտաքին աշխարհի կողմից մեր ազգային և պետական շահերի ընկալման տեսանկյունից: Խոսքս և՛ միջազգային միջխորհրդարանական կառույցներում ակտիվությանը, և՛ բարեկամական խմբերի գործունեությանը, և՛ խորհրդարանների միջև մասնագիտական փոխօգնությանն է վերաբերում: Ամեն դեպքում, աշխատակազմի դերը խորհրդարանի արդյունավետ գործունեության մեջ առանցքային է, իսկ խորհրդարանը պարտավոր է գործել արդյունավետ, քանի որ, ինչպես ցույց է տալիս համաշխարհային փորձը, այլ դեպքում այն կորցնում է խորհրդանիշի դերը՝ միաժամանակ խաթարելով այն քաղաքական համակարգի լեգիտիմությունը, որի պայմաններում գործում է:

-Կարո՞ղ եք նշել մի քանիսն այն ծրագրերից, որոնք կիրագործեիք, եթե 7-րդ գումարման անդրանիկ նիստը լիներ ոչ թե հունվարի 14-ին, այլ, ենթադրենք, մայիսի 14-ին:

-Փորձեմ. նախ՝ կանեի ամեն հնարավորը, որ աշխատակազմը լիարժեք օժանդակեր ԱԺ մարմիններին՝ պառլամենտական վերահսկողության գործառույթների իրացման և գործիքակազմի կիրառման գործընթացում՝ վերլուծական ծառայության լիարժեք կայացումից և կադրային ապահովումից մինչև հանձնաժողովների փորձագետների մասնագիտական կարողությունների հզորացում: Զուգահեռաբար, միջոցներ կձեռնարկեի ԱԺ պաշտոնական կայքէջի ծրագրային արդիականացման և սերվերային բազայի վերազինման համար, որի բանակցային փուլը միջազգային կառույցների հետ ավարտին ենք հասցրել դեռ նախորդ տարվա մայիս-հունիս ամիսներին: Վրացի գործընկերների օրինակով կիրականացնեի ՀՀ ԱԺ թրեյնինգ-կենտրոնի ստեղծման նախագիծը, որի համար շենքային պայմաններ արդեն նախապատրաստված են:

Կշարունակեի միջոցառումներն ԱԺ-ի աշխատանքներն առավել թափանցիկ դարձնելու ուղղությամբ՝ լրացուցիչ պայմաններ ստեղծելով զարգացնելու քաղհասարակության ինստիտուտների և լրատվամիջոցների հետ գործընկերային հարաբերությունները, իսկ փոխառելով Կնեսսեթի փորձը՝ մուտքերի մոտ և կայքէջում զետեղված էլեկտրոնային վահանակների վրա կարտացոլվեր պատգամավորների՝ խորհրդարանում ներկայության վերաբերյալ տեղեկատվություն:

Ավարտին կհասցնեի նախորդ տարվա հունիսին սկսված աշխատանքներն՝ ԱԺ մասնաշենքում հաշմանդամություն ունեցող անձանց ազատ տեղաշարժն ապահովելու ուղղությամբ: Թեև այս աշխատանքների հետ կապված նպատակային գումար հատկացնելու մեր հայտը կառավարությունը մերժել է, այդուհանդերձ կփորձեի ավարտին հասցնել այն: Կշարունակեի, 2017թ.-ին իմ կողմից նախաձեռնած, մշակութային արժեք հանդիսացող հիմնական մասնաշենքի սեյսմիկ վտանգավորության չեզոքացմանն ուղղված աշխատանքները: Միջոցներ կձեռնարկեի հաշվեքննիչ պալատը ՀՀ ԱԺ-ին պատկանող շենքից և տարածքից այլ վայր տեղափոխելու համար, իսկ պալատի կողմից զբաղեցվող տարածքը կծառայեցնեի խորհրդարանի կարիքներին: Այս ամենն, իհարկե, աշխատակազմի բնականոն գործունեությունը ապահովելուն զուգընթաց:

-Ըստ Ձեզ, որն է աշխատակազմի արդյունավետ գործունեության պարզ բանաձևը՝ մեկ նախադասությամբ:

-Բավարար նյութական ռեսուրսների առկայության պարագայում նվազագույնը՝ կարգ ու կանոն, կոմպետենտություն, զարգացում, ինստիտուցիոնալ հիշողություն: Ի դեպ, գործընկերների հետ քննարկման արդյունքում եկել ենք եզրահանգման, որ Արևելյան գործընկերության երկրների պարագայում կոմպետենտ, մրցունակ մարդկային ռեսուրսների ներգրավման խնդիրը ոչ բարձր աշխատավարձների և մասնավոր հատվածի հետ մրցակցության պայմաններում բոլոր աշխատակազմերի «աքիլեսյան գարշապարն» է: Իհարկե, այստեղ էլ կան լուծումներ, բայց դա առանձին զրույցի թեմա է:

-Անդրադառնալով արդեն հնչեցված հարցին, ինչո՞վ եք պատրաստվում զբաղվել մոտ ժամանակներս:

-Կվերադառնամ հանրային կապերի և տեղեկատվության ոլորտ, կշարունակեմ մանկավարժական գործունեությունս: Բացի այդ, մի խումբ օտարերկրյա գործընկերների առաջարկով և իրենց հետ համատեղ, իրականացնելու ենք ծրագրեր՝ պառլամենտարիզմի զարգացման, հասարակության իրավագիտակցության մակարդակի բարձրացման, աշխատակազմերի լավագույն փորձի փոխանցման և կիրառման ոլորտում:

Ընթացիկ ամսվա վերջին էլ կարճատև այցով կմեկնեմ Ուկրաինա, որտեղ նախատեսված են հանդիպումներ և քննարկումներ մի շարք առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, ովքեր ժամանակին այցելել են Արցախ և հայտնվել Բաքվի իշխանությունների սև ցուցակում և արդեն շուրջ երկու ամիս է՝ Ադրբեջանի դեսպանատան կողմից ճնշումների են ենթարկվում:

-Շնորհակալություն համագործակցության և հարցազրույցի համար:

-Ես եմ շնորհակալ Ձեզ և բոլոր լրագրողներին, ովքեր այս տարիներին բարեխղճորեն և անաչառ կատարել են իրենց մասնագիտական և քաղաքացիական պարտքը: Միաժամանակ, առիթից օգտվելով ուզում եմ կրկին շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր այս ողջ ընթացքում վստահեցին և օժանդակեցին ինձ: Միանշանակ է, որ առանց ԱԺ-ում տարիներ շարունակ աշխատող մարդկանց, առանց ինձ հետ եկած թիմի և պատգամավորների, ովքեր վստահեցին, համախմբվեցին և ջանքեր ներդրեցին, արձանագրված առաջընթացը հնարավոր չէր լինի: Հաջողություն եմ մաղթում նոր խորհրդարանին և խաղաղություն մեր երկրին:

դիտվել է 966 անգամ
Էրդողանը Եգիպտոսի իշխանություններին մեղադրել ... ՌԴ զարգացումները՝ մանրադիտակի տակ. Փաշինյանի ... 36 ժամ ջուր չի լինելու Շիրակի մարզում Ոստիկանի կողմից անչափահասին ծեծելու գործն ընթ... ՔՊ հիմնադիրներին «ցույց են տվել իրենց տեղը». ... Առերեսվել են Սերժ Սարգսյանն ու Լևոն Մարկոսը. ... Արդարադատության նորանշանակ նախարարի բիզնեսը. ... Սամվել Կարապետյանը ներդրումների դիմաց պայման ... Կառավարության քայլերը տանում են սոցիալական լա... «Ռիսկային չարիք», թե փրկության երաշխիք. մինչև... Դատական համակարգը՝ ճգնաժամի առաջ. ԲԴԽ-ում քվո... Մարմարաշենում գործող խոզաբուծարանի դեմ կազ­մա... Louis Vuitton Moët Hennessy-ի սեփականատերը դա... Էր Ռիադը Խաշոգջիի սպանության մասին ՄԱԿ զեկույ... Ի՞նչ է սննդային նեոֆոբիան եւ ինչու է այն վտան... Ջոն Թերին երկարաձգեց պայմանագիրն «Աստոն Վիլայ... Վաշինգտոն-Փհենյան բանակցությունների վերսկսման... Մարգարիտա Գասպարյանը դուրս մնաց պայքարից Apple-ը մտածում է Չինաստանից արտադրանքի մասնա... Չինաստանը կարող է Huawei-ն օգտագործել Մեծ Բրի... Սաուդյան Արաբիան պետք է անի ավելին՝ Խաշոգջիի ... Իրանի նկատմամբ Թրամփի քաղաքականությունը Թեհրա... Հոլիվուդյան փառքի ծառուղում գողացել են Մերիլի... Սկանդալի պատճառով Իտալիա - Հայաստան հանդիպում... Գյուղապետն ընկերների հետ ծեծի է ենթարկել համա... Կարո Փայլանը անդրադարձել է Թուրքիայի բյուջեի ... Տարածաշրջանում Թուրքիայի գործողությունները վկ... «Սերժ Ազատիչն ու Սամվել Կարապետյանը քիչ առաջ ... Սամվել Կարապետյանը եւ Սերժ Սարգսյանը հանդիպել... Թրամփը 24 ժամում 24,8 մլն դոլար է հավաքել նախ... Կայանված «Օպելի» սրահից գողացել է բջջային հեռ... Չգիտեմ՝ «Սորոս» ասելով ինչ նկատի ունեն. արդար... Գողություն ԱԺ պատգամավորի մեքենայից 56-ամյա տղամարդը սուպերմարկետից 11 հատ «Աբսո... Լրագրողի պայուսակից ոստիկանները հայտնաբերել ե... ՀՀ-ի եւ Իրանի փաստաբանների պալատների նախագահն... Պտտահողմը Ոսկեհատ գյուղի բնակչի տան տանիքը պո... Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղ... Գորայքի ընտրություններում պարտված թեկնածուն դ... Հայկ Մարությանը պաշտոնական այցով մեկնում է Սա... Գյումրիում հորդառատ անձրեւի հետեւանքով կայանվ... Արայիկ Հարությունյանը՝ դպրոցներում ավարտական ... «Հելել հարձակվել էր դատարանի վրա, կոչ ա անում... Արդարադատության նոր նախարարը 28 տարեկան է. կե... ԵԼ․ Հայկական թիմերի հնարավոր մրցակիցները երկր... Դա մանիպուլյաիցա է, «Ռոբերտո»–ն երբեք մերը չի... Դատախազի այցից հետո «Վանաձոր» ՔԿՀ-ում պատիժը ... Կոնդի Սբ Հովհաննես եկեղեցու հետևում երկու տնա... Բրիտանական թանգարանը կցուցադրի Տրոյայի գանձեր... Հայաստանը ծրագրում է մոտ 1,5 մլրդ դոլարի նոր ... Մի քանի օրվա անկումից հետո դոլարն ու եվրոն թա... Եթե անգամ բենզինի վրա ակցիզային հարկ դրվի, բե... Հայաստանի Կենտրոնական բանկի ոսկու պաշարները կ... Արցախում գնդիկաբեկորային ավիառումբի պայթյունի... Փորձեցի ճշտել, թե ինչն է թանկանալու, բայց իրե... Նաիրիի ոստիկանները բացահայտել են Քասախում կատ... «Արարատ-Արմենիան» կունենա պորտուգալացի նորեկ ... Քոչարյանի և մյուսների գործով բողոքների քննութ... Հայաստանում արտադրվող ոսկու ձուլակտորները կար... ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպումներ է ունե... Խարկովի բուհի՝ պատուհանից ցած գցված հայ ուսան... Բացահայտվել է 54-ամյա տղամարդու դանակահարությ... Պոգբան չի ցանկանում տեղափոխվել «Ռեալ» «Եռաբլուրի» տարածքում բռնկված հրդեհը մարվել է... 52 երկրների շարքում Հայաստանն արժանացել է ԱՃԹ... Համացանցում հայտնվել է Մոսկվայում զանգվածային... Արարատում 70-ամյա տղամարդը բալ հավաքելիս ինքն... Փորձում ենք ամեն ինչ անել, որ կառավարությունը... Տիգրան Մեծի պողոտայում անհայտ անձը կնոջ պարան... «Սևան» ՔԿՀ աշխատակիցները տարածքի զննությամբ կ... Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցն անհամաչափ է,... Ղարաբաղյան խնդրի լուծումը կապված է փախստականն... Հայաստանը Սիրիայից ամենամեծ թվով փախստականներ... Լրատվամիջոցները գաղտնազերծել են 007 գործակալի... Ամերիկացի միլիոնատերը յոթ տարով հայտնվել է ճա... Հենրի Ֆորդին կասկածում են Ford ավտոմեքենաների... Հունիսի 19-24-ը` գիշերը և կեսօրից հետո, շրջան... Բազմադրվագ գողության գործով մեղադրանք է առաջա... Կայացավ «Առնետաորս» 18+ ներկայացման պրեմիերան ՀՀ ֆիննախարարը պատգամավորներին է ներկայացրել ... Կամերային նվագախումբը և երգչախումբը համերգով ... Ստեղծվել է ամառային զորակոչի ընթացքում քաղաքա... Հացադուլ հայտարարած Վահե Մելոյանի գիտակցությո... Ռուստամ Բադասյանը նշանակվել է արդարադատության... Տավուշում ոստիկանության բաժիններ են բերվել քր... Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակո... Հրդեհ չբնակեցված տնակում. տուժածներ չկան «Եթե հետ չվերադարձնեն, կխառնվեմ՝ կբացահայտենք... Դավիթ Տոնոյանը մասնակցել է նորակառույց բազմաբ... Առկա է դատական սխալ. դատախազը միջնորդեց կալան... Փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը Արթուր Վանեցյանն ու աշխարահռչակ Վիսենտե Դել Բ... «Զվարթնոց» օդանավակայանում գողացել են ԱԺ պատգ... Թրամփը պաշտոնապես հայտարարել է պաշտոնավարման ... Մեկնարկել է «Ահազանգ» նախաձեռնության անդամներ... Հրդեհ Հաղթանակ թաղամասում «Արմավիր» ՔԿՀ–ի կալանավոր Վահե Մելոյանը 50 օր... Հանրային խորհրդում քննարկվել է 2020-2022 թթ. ... Չի՛ կարելի էսպես, սա ի՞նչ արտահայտություն է. ... Քաղցկեղի զարգացման հավանականությունը մեծացնող...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan