Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են 19-ամյա վարորդի Нива-ն, 32-ամյա վարորդի Nissan Tiida-ն
Երևանում, այսօր՝ հունվարի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 00։15-ի սահմաններում Ալեք Մանուկյան-Երվանդ Քոչար-Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են 19-ամյա Քերոբ Ք.-ի վարած ВАЗ 2121 մակնիշի 35 XD 789 համարանիշի եւ 32-ամյա Դավիթ Հ.-ի վարած Nissan Tiida մակնիշի 88 AD 887 համարանիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը։