Արետա Ֆրանկլինին մահվանից առաջ թալանել են
Ոստիկանությունը քննում է ամերիկացի հայտնի երգչուհի Արետա Ֆրանկլինին թալանելու գործը: Այս մասին հաղորդում է TMZ պորտալը: Նշվում է, որ ինչ-որ մեկն ապօրինաբար օգտագործել է նրա ֆինանսական ակտիվները: Նախնական տվյալներով` դա տեղի է ունեցել հայտնի երգչուհու մահվանից առաջ:
Առայժմ որևէ տեղեկություն չկա գողացված գումարների չափի մասին: Այս փաստով քրեական գործ է հարուցվել:
Ավելի վաղ հաղորդվել է, որ երգչուհի Արետա Ֆրանկլինի` Դեթրոյթում գտնվող առանձնատունը վաճառել են 300 հազար դոլարով: