Էջմիածնում վերսկսվել է Մանվել Գրիգորյանի ազատ արձակման դեմ բողոքի ակցիան. ուղիղ
Մանվել Գրիգորյանի ազատ արձակման դեմ բողոքող քաղաքացիներն Էջմիածնում շարունակում են ակցիաներ իրականացնել: Նրանք նշում են, որ Գրիգորյանն իրավունք չունի ազատության մեջ գտնվել: Այս պահին ակցիայի մասնակիցները ավտոերթ են իրականացնում:
Հիշեցնենք, որ 2018թ. հունիսի 16-ին ՀՀ ԱԱԾ-ն ձերբակալել էր Մանվել Գրիգորյանին, ապօրինի զենք-զինամթերք և զինվորների համար նախատեսված պարենամթերք պահելու մեղադրանքով։ Գրիգորյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով։