Եկեք տեսնենք ինչ է լինելու, չշտապենք. Արմեն Գևորգյան
Եկեք տեսնենք ինչ է լինելու, չշտապենք։ Այս մասին այսօր՝ հունվարի 11- ին Վերաքննիչ քրեական դատարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը՝ պատասխանելով իր հնարավոր կալանավորման վերաբերյալ հարցին։
Նշենք, որ այս պահին Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ ընթանում է Արմեն Գևորգյանի խափանման միջոցի գործով բողոքի քննությունը։
Արմեն Գևորգյանին կալանավորելու միջնորդությունը մերժելու առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկել է գլխավոր դատախազությունը։ Դատարանի որոշումը մասնակի բողոքարկել է նաև պաշտպանական կողմը՝ դատարանից խնդրելով օրինական ուժի մեջ թողնել առաջին ատյանի դատարանի որոշումը և հաստատված համարել ՀՀ ՔՕ 190 հոդվածով նախատեսված հիմնավոր կասկածի բացակայությունը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 14–ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Արմեն Գևորգյանին կալանավորելու ՀՔԾ–ի միջնորդությունը։