ԵԱՀԿ-ն կօգտագործի հայ-ադրբեջանական բանակցային գործընթացում նկատվող դրական միտումները. Լայչակ
ԵԱՀԿ-ն կօգտագործի հայ-ադրբեջանական հակամարտության բանակցային գործընթացում նկատվող դրական միտումները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ այս մասին հայտնել է Սլովակիայի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակը Վիեննայում կայացած ճեպազրույցի ժամանակ:
«Այն լուրջ մարտահրավերները, որոնց առջև կանգնած է ԵԱՀԿ-ի տարածաշրջանը և, իհարկե, ավելի լայն աշխարհը, պահանջում են ավելի սերտ համագործակցություն և ավելի շատ երկխոսություն, քան նախկինում: Սլովակիան հանձնառու է լինել անկողմնակալ, արդար ու ազնիվ 2019թ. ԵԱՀԿ նախագահության ընթացքում մեր դաշնակցային և միջնորդական ջանքերում»,- ընդգծել է Լայչակը:
Նշենք, որ Սլովակիան ԵԱՀԿ նախագահությունը ստանձնել է այս տարեսկզբից: