Բրյուս Ուիլիսին անվտանգության աշխատակիցը դուրս է բերել ակումբից
Ամերիկացի հայտնի դերասան Բրյուս Ուիլիսին անվտանգության աշխատակիցը դուրս է բերել լոնդոնյան ակումբից, որտեղ տեղի էր ունենում GQ հրատարակչության երեկույթը։ Գազետա.ռու կայքը, հղում անելով Mirror-ին, գրում է, որ 63-ամյա դերասանը դժվարությամբ է ոտքի վրա կանգնել և ստիպված դիմել է անվտանգության աշխատակցի օգնությունը, որպեսզի դուրս հանի ակումբից և նստեցնի տաքսի։
Հայտնվելով մեքենայում՝ Բրյուս Ուիլիսը արձագանքել է հավաքված բազմաթիվ պապարացիներին՝ ցույց տալով միջնամատը։