Միքայել Միքայելյանն ու Կատյա Գալստյանը` դահուկավազքի Հայաստանի բացարձակ չեմպիոններ
Աշոցքում անցկացվել է դահուկավազքի Հայաստանի 2019թ. առաջնությունը, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Մրցանակների համար պայքարել է 31 մարզիկ-մարզուհի` 24-ը Գյումրիից, 3-ական ` Աշոցքից ու Վանաձորից, և ևս մեկ դահուկորդ` Երևանից:
5 կմ ազատ, դասական ոճերում և 1,5 կմ արագավազքի կանանց պայքարում չեմպիոնի կոչմանն արժանացել է աշոցքցի Կատյա Գալստյանը:
Նույն մրցաձևերի տղամարդկանց 10 կիլոմետրում և 1,5 կմ արգավազքում հավասարը չի ունեցավ ՖԻՄԱ -ի ներկայացուցիչ Միքայել Միքայելյանը:
Մրցանակակիրներ են դարձել նաև ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության Գյումրիի ձմեռային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցի սաները:
Հունվարի 15-ին Ֆինլանդիայում կմեկնարկի աշխարհի պատանեկան առաջնությունը, իսկ փետրվարի 23-ից Ավստրիայում պայքարի կբռնվեն աշխարհի մեծահասակ դահուկորդները: