Երևանի «Արարատը» ուսումնամարզական հավաքներ կանցկացնի Սոչիում և Կիպրոսում
Հունվարի 8-ից «Արարատը» վերադարձել է արձակուրդից և վերսկսել մարզումները:
Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը:
Թիմը մարզումներն անցկացնում է Ձորաղբյուրի մարզահամալիրում: Բացակայում են միայն Արևմտյան Հայաստանի հավաքականին միացած ֆուտբոլիստները, որոնք կմիանան առաջիկայում:
Հունվարի 14-21-ը թիմն իր առաջին ուսումնամարզական հավաքը կանցկացնի՝ Ձորաղբյուրում:
Այնուհետև «Արարատը» կմեկնի Սոչի, որտեղ հունվարի 23-ից փետրվարի 3-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի: Վերջին հավաքը կկայանա Կիպրոսում՝ փետրվարի 11-23-ը:
Թիմի հետ փորձաշրջան են անցնում մի շարք լեգիոներներ, որոնք առաջիկայում պայմանագիր կկնքեն ակումբի հետ: