Սարգիս Ադամյանի տրանսֆերային գինն աճել է 600 հազար եվրոյով
Գերմանական «Յան Ռեգենսբուրգի» եւ Հայաստանի ազգային հավաքականի կենտրոնական հարձակվող Սարգիս Ադամյանի տրանսֆերային գինը բարձրացել է։
Transfermarkt.com–ը 25–ամյա հայ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը սահմանել է 1.5 միլիոն եվրո, ինչը ամենաբարձրն է գերմանական թիմի կազմում։
2018թ. հոկտեմբերի համեմատ Սարգիս Ադամյանի տրանսֆերային արժեքն աճել է 600 հազար եվրոյով։
Գերմանիայի երկրորդ Բունդեսլիգայի ընթացիկ առաջնությունում Սարգիս Ադամյանը մասնակցել է 17 հանդիպման, խփել է 8 գոլ, կատարել 7 գոլային փոխանցում։