Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել կայանած մյուս մեքենային, որն էլ բախվել է էլեկտրական սյանը և վնասել այն
Հունվարի 8-ին, ժամը 00:06-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ծերենցի փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի դիմաց տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան բախվել է սյանը, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Volkswagen Jetta մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Լ. Ն.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել կայանած Mercedes-Benz E200 մակնիշի ավտոմեքենային (վարորդը՝ Ա. Մ.), որն էլ բախվել է էլեկտրական սյանը և վնասել այն:
Փրկարարները հոսանքազրկել են Volkswagen Jetta մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: Էլեկտրական ցանցի աշխատակիցները կատարել են հոսանքազրկման աշխատանքներ: