Երևանի տներից մեկի բակում բռնկված հրդեհի հետևանքով ծխախեղդ է եղել մոտ 100 թութակ
Հունվարի 6-ին, ժամը 19:16-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի 3-րդ փողոցի տներից մեկում:
ԱԻՆ լրատվական ծառայության փոխանցմամբ, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:39-ին, մարվել՝ 19:53-ին:
Այրվել է տան բակում գտնվող անասնագոմի տանիքից 5 քմ հատված, ներսում ծխախեղդ է եղել մոտ 100 թութակ: